Բարի գալուստ Հայաստանի մշակույթի գործիչների միության պաշտոնական էջ․․․

ՀՄԳՄ Մոսկովյան ներկայացուցիչները այցելել են Ռուսաստանի Գրողների Միություն


🇦🇲🇦🇲🇦🇲

ՀՄԳՄ Մոսկովյան  ներկայացուցիչները այցելել են Ռուսաստանի Գրողների Միություն

Հայաստանի մշակույթի գործիչների միության Հայաստանի (ՀՄԳՄ) մոսկովյան ներկայացուցիչները աշխատանքային այց են կատարել Ռուսաստանի Գրողների Միություն (ՌԳՄ): Այցի շրջանակներում փոխանցվել է ՀՄԳՄ միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի Գրողների Միության անդամ Մուշեղ Մխիթարյանի նամակը`  հասցեագրված  Ռուսաստանի Գրողների Միության նախագահ Նիկոլայ Իվանովին:

Նամակում Մուշեղ Մխիթարյանը իր անկեղծ աջակցությունն է հայտնել Նիկոլայ Իվանովի նախաձեռնություններին, որոնք նպատակ ունեն պահպանելու և զարգացնելու գրական ավանդույթները, ինչպես նաև բարելավելու գրողների պայմանները: Հատկապես ընդգծվել է ՌԳՄ-ի առանցքային դերը որպես միավորող ուժ, որը կարող է պաշտպանել հեղինակների իրավունքները և վերականգնել գրականության կարևորությունը:

Նամակում անդրադարձ է կատարվել ժամանակակից գրականության սուր խնդիրներին, ինչպիսիք են՝ մշակութային ավանդույթների անկումը, գրողների աշխատանքի հանդեպ հասարակական հետաքրքրության նվազումը և ստեղծագործողների համար սոցիալական աջակցության պակասը: Մուշեղ Մխիթարյանը նշել է, որ այս խնդիրները արդիական են նաև հայկական գրականության համար և ընդգծել ՀՄԳՄ պատրաստակամությունը նպաստելու միջազգային համագործակցության զարգացմանը տվյալ ոլորտում:

Այցը կարևոր քայլ էր ՀՄԳՄ և ՌԳՄ միջև մշակութային կապերի ամրապնդման, ինչպես նաև ընդհանուր գրական ժառանգության պահպանման և զարգացման նպատակով ուժերը միավորելու ճանապարհին:

ՀՄԳՄ լրատվական ծառայություն

 


🇷🇺🇷🇺🇷🇺

Московские представители СДКА посетили Союз писателей России

Московские представители Союза деятелей культуры Армении (СДКА) с рабочим визитом посетили Союз писателей России (СПР). В рамках встречи было передано письмо от Председателя комиссии по международному сотрудничеству СДКА, члена СПР Мушега Мхитаряна, адресованное Председателю Союза писателей России Николаю Иванову.

В письме Мушег Мхитарян выразил искреннюю поддержку инициативам Николая Иванова, направленным на сохранение и развитие литературных традиций, а также улучшение условий для писателей. Особо подчеркивалась ключевая роль СПР как объединяющей силы, способной защищать права авторов и возрождать значимость литературы.

Были затронуты острые вопросы современной литературы: упадок культурных традиций, снижение общественной значимости писательского труда, а также нехватка социальной поддержки для творцов. Мушег Мхитарян отметил, что эти проблемы актуальны и для армянской литературы, и подчеркнул готовность Союза деятелей культуры Армении содействовать развитию международного сотрудничества в данной сфере.

Визит стал важным шагом на пути к укреплению культурных связей между СДКА и СПР, а также объединению усилий для сохранения и приумножения общего литературного наследия.

Информационная служба СДКА0