Միջազգային գիտագործնական կոնֆերանս` նվիրված Ամենայն հայոց բանաստեղծուհուն
🇦🇲🇦🇲🇦🇲
Հայաստանի մշակույթի գործիչների միության Միջազգային համագործակցության հարցերով հանձնաժողովի նախաձեռնությամբ, համագործակցությամբ Սիլվա Կապուտիկյանի Տուն֊թանգարանի հետ, այսօր, 2024 թվականի հոկտեմբերի 2֊ին, Երևանի ժամանակով ժամը 13;00֊ին տեղի ունեցավ միջազգային գիտագործնական կոնֆերանս, նվիրված Ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանին։
Կոնֆերանսին Մասնակցում էին հայ և օտարազգի մշակութային գործիչներ։
Ելույթներով հանդես եկան Հայաստանի մշակույթի գործիչների միության Միջազգային համագործակցության հարցերով հանձնաժողովի նախագահ, դրամատուրգ Մուշեղ Մխիթարյանը (Մխիթար Մոս֊Մուշեղյան), Հայաստանի մշակույթի գործիչների միության Միջազգային համագործակցության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Վիտալիոս Խիոնիդիսը, Սիլվա Կապուտիկյանի Տուն֊թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը, Ռուսաստանի պրոֆեսիոնալ գրականագետների միության նախագահ Իրինա Մանինան, Բելառուսի Հանրապետության Ուզդենսկի կենտրոնական գրադարանի տնօրեն Օկսանա Դրաչանը, գրողներ` Գագիկ Շիրմազանը, Էդուարդ Մաճկալյանը, Ռիտա Առաքելյանը։
Ունկնդիրների շարքում էին մի շարք հայազգի և օտարազգի ստեղծագործողներ, ինչպես նաև Գեղարքունիքի մարզագին գրադարանի աշխատակազմը և նրանց ընթերցողները։
Հայաստանի մշակույթի գործիչների միությունը մեծապես կարևորում է նմանօրինակ հանդիպումները` որպես տարբեր երկրների մշակութային գործիչների հետ կապն ամրապնդելու և հայ դասական ու ժամանակակից գրականությունը հանրահռչակելու կարևորագույն գործոն։
Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի մշակույթի գործիչների միության Միջազգային համագործակցության հարցերով հանձնաժողովին այս նախաձեռնության և այն կյանքի կոչելու կապակցությամբ, ինչպես նաև բոլոր զեկուցողներին և ունկնդիրներին` մասնակցության համար։
🇷🇺🇷🇺🇷🇺
По инициативе Комиссии по международному сотрудничеству Союза деятелей культуры Армении в сотрудничестве с Домом֊музеем Сильвы Капутикян сегодня, 2 октября 2024 года, в 13:00 по ереванскому времени состоялась международная научно֊практическая конференция, посвященная Поэтессе всех армян Сильве Капутикян.
В конференции приняли участие армянские и иностранные деятели культуры.
С докладами выступили председатель комиссии по международному сотрудничеству союза деятелей культуры Армении, драматург Мушег Мхитарян (Мхитар Мос-Мушегян), заместитель председателя комиссии по международному сотрудничеству Союза деятелей культуры Армении Виталиос Хионидис, заведующая Домом֊музеем Сильвы Капутикян Арменуи Демирчян, председатель Союза профессиональных литературоведов России Ирина Манина, директор Центральной районной библиотеки (Беларусь) Оксана Драчан, писатели Гагик Ширмазан, Эдвард Мачкалян, Рита Аракелян.
Среди слушателей был ряд армянских и зарубежных авторов, а также сотрудники Гегаркуникской областной библиотеки и их читатели.
Союз деятелей культуры Армении придает большое значение подобным встречам как важнейшему фактору укрепления связей с деятелями культуры разных стран и популяризации армянской классической и современной литературы.
Выражаем благодарность Комиссии по международному сотрудничеству Союза деятелей культуры Армении в связи с этой инициативой и ее реализацией, а также всем докладчикам и слушателям за участие.